11:35  ,  16 նոյեմբերի, 2022

Սերխիո Ագուերոն նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, սրտի խնդիրների պատճառով կարիերան ավարտած Սերխիո Ագուերոն նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։

«Կարծում եմ՝ ֆավորիտների թվում են Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան ու Իսպանիան։ Պետք չէ մոռանալ նաեւ Պորտուգալիայի եւ Բելգիայի մասին։

Արգենտինայի հավաքականը հաղթանակի գերազանց շանսեր ունի։ Շատ համախմբված կոլեկտիվ է եւ հստակ գիտի նպատակը։ Մեսիի առաջնորդությունը թիմի հաջողության բանալին է»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանի, Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով