01:38  ,  13 նոյեմբերի, 2022

Մարտին Էդեգորի դուբլը հաղթանակ բերեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի դուբլը։

14 խաղից հետո «Արսենալը» 37 միավորով առաջատարն է եւ 5 միավորի առավելություն ունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որը նույնպես անցկացրել է 14 հանդիպում։ «Վուլվերհեմփթոնը» (15 խաղ) վերջինն է՝ 10 միավոր։

Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի աշխարհի առաջնությունից հետո, դեկտեմբերի 26-ին։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 55, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում