01:38 13 նոյեմբերի, 2022Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Լոնդոնյան թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի դուբլը։
14 խաղից հետո «Արսենալը» 37 միավորով առաջատարն է եւ 5 միավորի առավելություն ունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որը նույնպես անցկացրել է 14 հանդիպում։ «Վուլվերհեմփթոնը» (15 խաղ) վերջինն է՝ 10 միավոր։
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի աշխարհի առաջնությունից հետո, դեկտեմբերի 26-ին։
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)
Մարտին Էդեգոր, 55, 75
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.