14:03  ,  11 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Վնասվածք ստացած Սադիո Մանեն Սենեգալի թիմի հայտացուցակում է

Ֆուտբոլի Սենեգալի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Հայտացուցակում է նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, որն այս շաբաթ վնասվածք է ստացել եւ դեռ հայտնի չէ ապաքինման ժամկետը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Սենեգալի հավաքականը կմրցի Քաթարի, Նիդեռլանդների եւ Էկվադորի թիմերի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով