22:10  ,  10 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022-ի ֆավորիտները՝ ըստ Ռոբերտ Լեւանդովսկու

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։

«Անսովոր առաջնություն է, մրցաշրջանի կեսին, բայց ես կարծում եմ, որ Եվրոպայում եւ Հարավայն Ամերիկայում կան մի քանի ֆավորիտներ։ Օրինակ՝ Բրազիլիան, մեկն էլ մեր խմբում՝ Արգենտինան։ Բայց պետք է շատ գործոններ համընկնեն, որպեսզի հաջողությունն ուղեկցի»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է AS-ը։

Խմբային փուլում Լեհաստանի մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի եւ Արգենտինայի հավաքականները։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս