17:26  ,  10 նոյեմբերի, 2022

Մարիո Գյոտցեն Գերմանիայի հավաքականում 5 տարի չխաղալուց հետո կմասնակցի ԱԱ-2022

30-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերադարձել է Գերմանիայի հավաքական եւ կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Անցած անգամ Գյոտցեն Գերմանիայի հավաքականի հետ 2017թ․ նոյեմբերի 14-ին մասնակցել է Ֆրանսիայի հետ ընկերական խաղին (2:2)՝ դուրս գալով փոխարինման 65-րդ րոպեին եւ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Մարիո Գյոտցեն Գերմանիայի հավաքականի հաղթական գոլի հեղինակն է 2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում։

Ընթացիկ մրցաշրջանում Մարիո Գյոտցեն «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Դարպասապահներ․ Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե Տեր Շտեգենը («Բարսելոնա»), Կեւին Տրապ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)։

Պաշտպաններ․ Արմել Բելլա-Կոտչապ («Սաութհեմփթոն»), Մատիաս Գինտեր («Ֆրայբուրգ»), Կրիստիան Գենտներ («Շտուտգարտ»), Տիլո Կերեր («Վեստ Հեմ»), Լուկաս Կլոստերման («Լայպցիգ»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Նիկլաս Զյուլե («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսապաշտպաններ․ Քարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Վերդեր»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Մարիո Գյոտցե («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Յոնաս Հոֆման («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ջամա Մուսիալա («Բավարիա»).

Հարձակվողներ․ Յուսուֆա Մուկոկո («Բորուսիա Դորտմունդ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Լերոյ Սանե («Բավարիա»), Սերժ Գնաբրի («Բավարիա»), Կայ Հավերց («Չելսի»)։

Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ճապոնիան, Իսպանիան եւ Կոստա Ռիկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով