18:46  ,  9 նոյեմբերի, 2022

Վիրահատված Սոն Հին Մինը կկարողանա մասնակցել ԱԱ-2022-ին

Լոնդոնի «Տոտենհեմի» 30-ամյա կիսապաշտպան Սոն Հին Մինը կկարողանա Հարավային Կորեայի հավաքականի կազմում մասնակցել նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում վնասվածք ստանալուց հետո Սոն Հին Մինը նոյեմբերի 5-ին ենթարկվել էր աչքի վիրահատության։

«Անհամբեր սպասում եմ աշխարհի առաջնությունում իմ երկրի հավաքականը ներկայացնելուն։ Կհանդիպենք Քաթարում»,- սոցիալական ցանցերում գրել է Սոն Հին Մինը։

Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Հարավային Կորեայի մրցակիցները կլինեն Ուրուգվայը, Գանան եւ Պորտուգալիան։ Առաջին հանդիպումը հարավկորեացիները կանցկացնեն նոյեմբերի 24-ին՝ մրցելով Ուրուգվայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս