22:07  ,  3 նոյեմբերի, 2022

Ժերար Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին

«Բարսելոնայի» 35-ամյա պաշտպան Ժերար Պիկեն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Նոյեմբերի 5-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Բարսելոնա» - «Ալմերիա» հանդիպումը վերջինը կլինի Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի կարիերայում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում