11:36  ,  3 նոյեմբերի, 2022

Յուրգեն Կլոպը ստացել է Լիվերպուլի բարձրագույն պարգեւը

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արժանացել է Լիվերպուլի բարձրագույն քաղաքացիական պարգեւին, որը կոչվում է Freedom of the City, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քաղաքապետարանում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են Յուրգեն Կլոպի մարզչական շտաբի անդամները, ակումբի գլխավոր տնօրեն Բիլի Հոգանը, «Լիվերպուլի» նախկին խաղացող եւ մարզիչ Քենի Դալգլիշը, Լիվերպուլի քաղաքապետ Ջոան Անդերսոնը։

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English