23:04  ,  25 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Չելսին» դարձավ փլեյի-օֆֆի ուղեգիր նվաճած 6-րդ թիմը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում ավստրիական «Զալցբուրգին» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ Լոնդոնի «Չելսին» դարձավ 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված 6-րդ թիմը։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճած թիմերը

A խումբ․«Նապոլի» (Իտալիա) 

B խումբ․ «Բրյուգե» (Բելգիա) 

C խումբ․ «Բավարիա» (Գերմանիա) 

E խումբ․ «Չելսի» (Անգլիա) 

F խումբ․ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

G խումբ․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)  

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։

 Հանդիպումները տեղի կունենան 2023թ․ փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում