21:14  ,  25 հոկտեմբերի, 2022

«Շիրակը» հաղթեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում Երեւանի «Արարատն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերին հաղթանակ բերեց կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոյի գոլը 32-րդ րոպեին։

«Շիրակը» 14 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Արարատը» 8-րդն է՝ 11 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում