18:54  ,  23 հոկտեմբերի, 2022

«Արսենալը» չհաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում գրանցեց առաջին ոչ ոքի արդյունքը՝ 1:1:

Առաջինը հաջողության հասավ «Արսենալը»։ 11-րդ րոպեին աչքի ընկավ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ «Սաութհեմփթոնը» երկրորդ խաղակեսում կարողացավ վերականգնել հավասարությունը շոտլանդացի կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգի գոլի շնորհիվ։

11 խաղից հետո «Արսենալը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ «Սաութհեմփթոնը» 12 խաղում վաստակել է 12 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Ստյուարտ Արմստրոնգ, 65 - Գրանիտ Ջակա, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում