09:38  ,  14 հոկտեմբերի, 2022

Այսպես է ընկնում երեխայի կաթնատամը, երբ հայրիկը ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուկական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հետաքրքիր միջոց է գտել դստեր շարժվող կաթնատամը քաշելու համար։ Ֆուտբոլիստ հայրիկը գնդակի վրա կապել է ատամը քաշող թելը եւ հարվածել ավագ դստեր «պաշտպանած» դարպասին։

Փոքրիկ Եվայի առաջին ատամը հաջողությամբ ընկել է, բայց դարպասին հարվածը ավարտվել է ավագ դստեր Նինայի «վնասվածքով»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիպուկ  հարվածը դիպել է ուղիղ աղջկա ճակատին։

Այս ամենը տեսանկարահանել է Խորեն Բայրամյանի կինը եւ տեսանյութը տեղադրել Ինստագրամում։

«Այսպես է ընկնում ատամը, երբ հայրիկը ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանն է եւ ահա թե ինչով է այդ ամենն ավարտվում»,- տեսանյութը մակագրել է ֆուտբոլիստի կինը։ Նաեւ հավելել է, որ ավագ դուստրը դարպասը պաշտպանել է ճակատով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում