17:22  ,  12 հոկտեմբերի, 2022

Վիգեն Խաչատրյան․ 6 ծանրորդով կմասնակցենք Մ-23 ԵԱ-ին, թիմը շատ լավ մարզավիճակում է

6 ծանրորդով կմասնակցենք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Լավ մարզավիճակում ենք մեկնում Ալբանիա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 16-25-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։ Հայաստանի հավաքականը այս օրերին վերջին մարզումային օրերն է անցկացնում Երեւանում Ալբանիա մեկնելուց առաջ:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

«Եվրոպայի Մ23 առաջնությանը կմասնակցենք 6 ծանրորդով՝ 73 կգ քաշային կարգ Արմեն Գրիգորյան, 81 կգ՝ Կարեն Մարգարյան, 89 կգ՝ Վարդան Մանուկյան, 96 կգ՝ Արա Աղանյան, 109 կգ Յաշ Մինասյան եւ +109 կգ Վարազդատ Լալայան:

Թիմը շատ լավ մարզավիճակում է: Մի քանի հավաքներ ենք անցկացրել: Սպասում ենք լավ արդյունքների»,- նշեց Վիգեն Խաչատրյանը: 

Եվրոպայի առաջնությանը զուգահեռ կանցկացվի նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English