10:54  ,  10 հոկտեմբերի, 2022

Արթուր Աբրահամը՝ Փառքի սրահի անդամի թեկնածու

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Աբրահամը բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում (ԱՄՆ) ընդգրկվելու թեկնածու է դարձել, հաղորդում է գերմանական Bild-ը։ Որոշումը կընդունվի դեկտեմբերին։

2021թ․ հունվարին Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: 

Հայ բռնցքամարտիկը վերջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին:

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում