15:11  ,  8 հոկտեմբերի, 2022

Արտետա․ «Լիվերպուլի» դեմ խաղում պետք է ցույց տանք, որ մրցունակ ենք, անհամբեր սպասում եմ

Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 10-րդ տուրում։

«Գրավիչ պայքար եմ սպասում ուժեղագույն մրցակիցներից մեկի հետ։ Շատ ուժեր կծախսենք։ Պետք է լինել լավագույն մարզավիճակում։ Արդեն հինգ-վեց տարի «Լիվերպուլը» ցուցադրում է կայուն ամենաբարձր մակարդակ։ Մենք պետք է ցույց տանք, որ բարձրացրել ենք մեր մակարդակը։ Պետք է ցույց տանք, որ մրցունակ ենք, անհամբեր սպասում եմ այս դիմակայությանը։

24 հնարավորից վաստակել ենք 21 միավոր մրցաշրջանի սկզբում, բայց ես գիտակցում եմ, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ։ Միշտ կան որոշ թույլ տեղեր, որոնք ցանկանում ես վերացնել, բայց հպարտ եմ այն դինամիկայով, որին հասել ենք, ակումբի շուրջ ստեղծված մթնոլորտով։

Այո, հաջողությունը չափում են տիտղոսներով, բայց պետք է հասկանալ, թե որտեղ էինք նախքան այս եւ ինչքան մասնատված տեսք ուներ թիմը»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալը» «Լիվերպուլին» կընդունի հոկտեմբերի 9-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով