13:48  ,  7 հոկտեմբերի, 2022

Լիոնել Մեսին վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ծնկի վնասվածք է ստացել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (1:1), հաղորդում է twitter.com/hadrien_grenier-ը։

Այդ խաղում Մեսին դարձել էր գոլի հեղինակ։ Նա փոխարինվել էր 81-րդ րոպեին։ Մեսին էր խնդրել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին փոխարինել իրեն։

Վնասվածքը ծանր չէ, սակայն Մեսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English