10:22  ,  7 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդը բոնուսների շնորհիվ ռեկորդային շաբաթական աշխատավարձ է ստանում Պրեմիեր լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բարձր արդյունավետության շնորհիվ աշխատավարձի հետ ստանում է մեծ բոնուսներ եւ Պրեմիեր լիգայում հասել է ռեկորդային վարձատրության՝ շաբաթական մոտ 1 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն ստանում է շաբաթական 435 հազար եվրո, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 557 հազար եվրո։

Ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 75 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Հոլանդը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում