23:48  ,  5 հոկտեմբերի, 2022

Մեսին գոլ խփեց 6-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվել է պորտուգալական «Բենֆիկային»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 6-րդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ (տեսանյութ)։ Այս հանդիպումներում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 8 գոլ։

Նախորդ հանդիպումներում Մեսին մեկական գոլ է խփել իսրայելական «Մաքաբիին» Չեմպիոնների լիգայում, «Նիցային» ու «Լիոնին» Ֆրանսիայի առաջնությունում, երկուական գոլ՝ Արգենտինայի հավաքականում Ջամայկայի եւ Հոնդուրասի հետ ընկերական խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում