19:27  ,  4 հոկտեմբերի, 2022

«Ռոման» կկառուցի նոր ստադիոն ակումբի 100-ամյակի առթիվ

Իտալական «Ռոման» մինչեւ 2027 թվականը կկառուցի նոր ստադիոն, հաղորդում է Football Italia-ն։

Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Պիետրո Բերարդին Իտալիայի մայրաքաղաքի իշխանություններին է ներկայացրել ակումբային ստադիոնի նախագծի տեխնիկական եւ տնտեսական հիմնավորումները։

2027-ին կլրանա «Ռոմայի» հիմնադրման 100 տարին եւ նախատեսվում  է ստադիոնը շահագործման հանձնել այդ տարեդարձի առթիվ։

Այժմ «Ռոման» ու «Լացիոն» տնային հանդիպումներն անցկացնում են Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում, որը քաղաքային սեփականություն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում