17:02  ,  2 հոկտեմբերի, 2022

«Վանն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց Երեւանի «Նոային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2:2:

«Նոան» առջեւում էր հաշվի մեջ մինչեւ 76-րդ րոպեն հարձակվող Լեւոն Վարդանյանի գոլի շնորհիվ։ «Վանից» պատասխան գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բիլին։ Երկրորդ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էդգար Մովսեսյանը։ «Նոան» հավասարությունը վերականգնեց ավելացված երրորդ րոպեին կիսապաշտպան Իսրայել Օպոկուի (Գանա) գոլի շնորհիվ։

«Վանը» 13 միավորով 5-րդ տեղում է, «Նոան» վերջինն է՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Վան» - «Նոա»՝ 2:2

Արտյոմ Բիլի, 76, Էդգար Մովսեսյան, 88  - Լեւոն Վարդանյան, 42, Իսրայել Օպոկու, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով