17:02 2 հոկտեմբերի, 2022Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց Երեւանի «Նոային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2:2:
«Նոան» առջեւում էր հաշվի մեջ մինչեւ 76-րդ րոպեն հարձակվող Լեւոն Վարդանյանի գոլի շնորհիվ։ «Վանից» պատասխան գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բիլին։ Երկրորդ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Էդգար Մովսեսյանը։ «Նոան» հավասարությունը վերականգնեց ավելացված երրորդ րոպեին կիսապաշտպան Իսրայել Օպոկուի (Գանա) գոլի շնորհիվ։
«Վանը» 13 միավորով 5-րդ տեղում է, «Նոան» վերջինն է՝ 3 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Վան» - «Նոա»՝ 2:2
Արտյոմ Բիլի, 76, Էդգար Մովսեսյան, 88 - Լեւոն Վարդանյան, 42, Իսրայել Օպոկու, 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.