12:21  ,  1 հոկտեմբերի, 2022

Միկել Արտետա․ Երկու թիմերին էլ սպասվում է շատ ծանր հանդիպում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Տոտենհեմի» հետ առաջիկա լոնդոնյան դերբիի մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 9-րդ տուրում։

«Անտոնիո Կոնտեի գալուց հետո «Տոտենհեմը» հստակ ռազմավարությամբ սեփական ինքնությամբ ու ոճով զարգանում է, ստեղծում նոր նախագիծ։ Երկու թիմերին էլ սպասվում է շատ ծանր հանդիպում։

Մենք պետք է լինենք համեստ, բայց չեմպիոնական հավակնություններով։ Սա է նպատակներին հասնելու մեր ուղին։ Մեր մտածելակերպը չի փոխվում։ Պետք է մտածել միայն առաջիկա խաղի մասին»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում