Լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն օդանավում կահավորած խաղադաշտում ֆուտբոլ է խաղացել 6166 մետր բարձրության վրա, անկշռելիության պայմաններում, հաղորդում է The Guardian-ը։
49-ամյա ֆուտբոլիստի հետ խաղին մասնակցել է եւս 7 խաղացող Մերձավոր Արեւելքից, Եվրոպայից եւ Հարավային Ամերիկայից։ Այս նվաճումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։
«Բարսելոնայի», «Ռեալի», «Ինտերի» եւ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նաեւ գոլ է խփել պատմական խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում