Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հունվարին դարձյալ կփորձի ձեռք բերել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Ինտերն» ու 27-ամյա ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Այն նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Ամռանը ՊՍԺ-ն փորձել էր իրականացնել Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն իտալական ակումբը պահանջել է 80 միլիոն եվրո։ Փարիզյան ակումբը պատրաստ էր վճարել 60 միլիոն եվրո։
Եթե Շկրինյարն ու «Ինտերը» չերկարաձգեն պայմանագիրը, ՊՍԺ-ն ձմռանը կկարողանա 30 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017-ին «Սամպդորիայից»։ Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի