«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի հետ կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը։
«Մեսին պետք է հաղթի աշխարհի առաջնությունում իր հավաքականի հետ այնպես, ինչպես նվաճեց Ամերիկայի գավաթը։ Ես հույս ունեմ, որ նա գերազանց հանդես կգա Քաթարում իր հավաքականի հետ։ Նա իմ ընկերն է եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է sport.es-ը։
Նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում