Շախմատային Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի երկրորդ օրը տեղի ունեցած 4 պարտիաներում (5-8-րդ մրցափուլ) Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին, հնդիկ Արջուն Էրիգայիսիին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ հաղթեց հնդիկ Բասկարան Ադհիբանին։ Լեւոն Արոնյանը 11 միավորով 10-րդն է։
Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։
16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։
Arjun Erigaisi is the sole leader after Day 2 of the #JuliusBaerGenerationCup, with Magnus Carlsen joining Praggnanandhaa in 2nd place despite throwing his game against Hans Niemann! https://t.co/5K060yLSfd #ChessChamps pic.twitter.com/2oRxWXrfDW
— chess24.com (@chess24com) September 19, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում