19:57  ,  17 սեպտեմբերի, 2022

«Ռոստովի» հաղթանակը, Բայրամյանի գոլը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Ռոստովն» ընդունեց «Կռիլյա Սովետովին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Խաղի հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց «Ռոստովի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

«Ռոստովը» 22 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Կռիլյա Սովետովը» 10-րդն է՝  10 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ռոստով» - «Կռիլյա Սովետով»՝ 2:1

Խորեն Բայրամյան, 1, Դմիտրի Պոլոզ, 68, 11մ - Սերգեյ Պինյաեւ, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում