16:56  ,  16 սեպտեմբերի, 2022

Մ-16 ԱԱ․ Էմին Օհանյանը գրավեց չորրորդ տեղը

Ռումինիայում ավարտված շախմատի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնությունում Էմին Օհանյանը գրավեց չորրորդ տեղը։  Հայաստանի ներկայացուցիչը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր՝ բաժանելով 3-6-րդ տեղերը։

Հաղթողի կոչումը 8,5 միավորով նվաճեց հնդիկ Անանդ Պրանավը, որը նախավերջին տուրում հաղթել էր Էմին Օհանյանին։

Արծաթե մեդալի արժանավան ֆրանսիացի Աուգուստին Դրոյինը, որը վաստակեց 8 միավոր։ Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Արտյոմ Լուցկոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English