21:19  ,  11 սեպտեմբերի, 2022

«Զենիթի» տպավորիչ հաղթանակը՝ 8:0

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում ընդունեց «Օրենբուրգին» եւ առավելության հասավ 8:0 հաշվով՝ ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վենդելը, դուբլի հեղինակ՝ բրազիլացի հարձակվող Մալկոմը։

«Զենիթը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Օրենբուրգը» 12-րդն է՝ 9 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Զենիթ» - «Օրենբուրգ»՝ 8:0

Վենդել, 3, 43, 68, Իվան Սերգեեւ, 17, Դալեր Կուզյաեւ, 19, Մալկոմ, 29, 59, Ալեքսանդր Պավլովեց, 51, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում