16:23  ,  10 սեպտեմբերի, 2022

Գալտիե․ Կարծում եմ՝ Մբապեն ու Նեյմարն ամեն ինչ արդեն քննարկել են, լարվածություն չեմ զգում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն անդրադարձել է թիմի հարձակվողներ Նեյմարի եւ Կիլիան Մբապեի լարված հարաբերությունների մասին ֆրանսիական մամուլի հրապարակումներին։

«Նեյմարն ու Մբապեն ունեն շատ լավ հարաբերություններ։ Նրանք միասին նախավարժանք են անում, մարզվում են։ Եղել է ընդամենը խաղային իրավիճակ։ Ես խոսել եմ այդ մասին Կիլիանի հետ։ Կարծում եմ՝ նրանք ամեն ինչ արդեն քննարկել են միասին։ Ես վստահ եմ, որ Մբապեն մի քանի գոլային փոխանցում կկատարի Նեյմարին։ Առանձնապես լարվածություն չեմ զգում նրանց հարաբերություններում»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Նեյմարը բացահայտ դժգոհել էր, որ մրցակցի դատարակ դարպասի մոտ փոխանցում չէր ստացել Մբապեից։ ՊՍԺ-ն այդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով Մբապեի դուբլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում