16:23 10 սեպտեմբերի, 2022Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն անդրադարձել է թիմի հարձակվողներ Նեյմարի եւ Կիլիան Մբապեի լարված հարաբերությունների մասին ֆրանսիական մամուլի հրապարակումներին։
«Նեյմարն ու Մբապեն ունեն շատ լավ հարաբերություններ։ Նրանք միասին նախավարժանք են անում, մարզվում են։ Եղել է ընդամենը խաղային իրավիճակ։ Ես խոսել եմ այդ մասին Կիլիանի հետ։ Կարծում եմ՝ նրանք ամեն ինչ արդեն քննարկել են միասին։ Ես վստահ եմ, որ Մբապեն մի քանի գոլային փոխանցում կկատարի Նեյմարին։ Առանձնապես լարվածություն չեմ զգում նրանց հարաբերություններում»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Նեյմարը բացահայտ դժգոհել էր, որ մրցակցի դատարակ դարպասի մոտ փոխանցում չէր ստացել Մբապեից։ ՊՍԺ-ն այդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով Մբապեի դուբլի շնորհիվ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.