ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ամենամյա մրցաշարի չորրորդ տուրից առաջ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է մրցաշարից դուրս գալու մասին։ Նախորդ տուրում նա պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին։
I've withdrawn from the tournament. I've always enjoyed playing in the @STLChessClub, and hope to be back in the future https://t.co/YFSpl8er3u
— Magnus Carlsen (@MagnusCarlsen) September 5, 2022
Չորրորդ տուրում Կարլսենի մրցակիցը արդբեջանցի Շահրիյար Մամեդյարովն էր, որին գրանցվել է հաղթանակ։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ 1,5 միավորով նախավերջին տեղում է։
Միանձնյա առաջատարը Հանս Նիմանն է, որը չորրորդ տուրում ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ ունի 3 միավոր։
Sinquefield Cup, չորրորդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1:0
Լեւոն Արոնյան (ԱՄՆ) - Լենիեր Դոմինգես (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0:1 (պարտիան չի անցկացվել)
Հանս Նիման (ԱՄՆ) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 0,5:0,5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Մրցաշարային դրություն․ Նիման՝ 3 միավոր, Սո` 2,5, Նեպոմնյաշչի, Մամեդյարով, Կարուանա, Դոմինգես, Ֆիրուջա` 2-ական, Արոնյան, Վաշիե-Լագրավ՝ 1,5-ական միավոր, Կարլսեն՝ 0։
After Magnus Carlsen's withdrawal, Wesley So is the new leader of the #SinquefieldCup. Fabiano Caruana beat MVL in 92 moves to score the day's only win and move up to 2nd place: https://t.co/gceOGuPSQv #c24live pic.twitter.com/l7pEk9GYl1
— chess24.com (@chess24com) September 6, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում