13:15  ,  3 սեպտեմբերի, 2022

«Ռեալից» հեռացած Մարսելոն կարիերան կշարունակի Հունաստանում

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, բրազիլացի պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի Հունաստանում։ 34-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Օլիմպիակոսի» հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

18 տարեկանից «Ռեալում» անցկացրած Մարսելոն Արքայական ակումբի հետ 6 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ գավաթը, 5 անգամ սուպերգավաթը, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթը, 4 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English