VAMOS pic.twitter.com/6xxFhV4pJC
— US Open Tennis (@usopen) September 2, 2022
Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը մրցեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի (60-րդ ռակետ) հետ։ 36-ամյա իսպանացի թենիսիստն առավելության հասավ 2:6, 6:4, 6:2, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 38 րոպե։ Հանդիպման ընթացքում Նադալը պատահաբար ռակետով հարվածել է իր քթին եւ բժշկական դադար վերցրել։
‼️‼️ pic.twitter.com/UF1HDDcScB
— US Open Tennis (@usopen) September 2, 2022
Երրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի 36-ամյա ֆրանսիացի Ռիշար Գասկեն (91)։
Պայքարը շարունակում է նաեւ աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը երկրորդ շրջանում 6:2, 6:1, 7:5 հաշվով պարտության մատնեց արգենտինացի Ֆեդերիկո Կորիային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 10 րոպե։ Ալկարասը հաջորդ հանդիպումը կանցկացնի ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ։
ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում