09:02  ,  25 օգոստոսի, 2022

US Open. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում։

19-ամյա հայ մարզուհին առաջին շրջանում մրցեց բրազիլացի Լաուրա Պիգոսիի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Որակավորման երկրորդ փուլում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի լեհ Մայա Խվալինսկայի եւ խորվաթ Տարա Վյուրտի դիմակայության հաղթողը։

ԱՄՆ-ի բաց առաջնության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում