22:22  ,  20 օգոստոսի, 2022

«Արսենալի» երրորդ հաղթանակն ու առաջին տեղը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բորնմուտին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Վիլյամ Սալիբան։

«Արսենալը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորնմութը» 14-րդն է՝ 3 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորնմուտ» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 5, 11, Վիլյամ Սալիբա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով