17:41  ,  17 օգոստոսի, 2022

«Վեստ Հեմը» ՊՍԺ-ից գնեց Գերմանիայի հավաքականի խաղացողին

Լոնդոնի «Վեստ Հեմը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ձեռք բերեց Գերմանիայի հավաքականի պաշտպան Տիլո Կերերին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր եւս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անցած մրցաշրջանում Տիլո Կերերը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 2 գոլ։ Transfermarkt.com-ը Տիլո Կերերի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում