00:53  ,  14 օգոստոսի, 2022

ՊՍԺ-ի տպավորիչ հաղթանակը, Նեյմարի հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մոնպելիեին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 5:2 հաշվով։

Փարիզյան թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նաեւ մեկ ինքնագոլ գրանցվեց չեմպիոնների օգտին։

ՊՍԺ-ն երկրորդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

ՊՍԺ - «Մոնպելիե»՝ 5:1 (տեսանյութ)

Ֆալայե Սակո, 39, ինքնագոլ, Նեյմար, 43, 11մ, 51, 85, Կիլիան Մբապե, 69 - Վահբի Հազրի, 58, Էնցո Տչատո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում