21:17  ,  9 օգոստոսի, 2022

Տիմո Վերները «Չելսիից» վերադարձավ Բունդեսլիգա (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները Լոնդոնի «Չելսիից» վերադարձավ գերմանական «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Վերները «ՌԲ Լայպցիգում» հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։

«Ես շատ ուրախ եմ դարձյալ հանդես գալ «ՌԲ Լայպցիգում»։ Հրաշալի ժամանակ էր 2016-2020 թվականները, երբ մենք դարձանք լիգայի իսկական սենսացիան։ Այն ժամանակ ես արժանավայել հրաժեշտ տվեցի թիմին։ Բայց այդ ամենն անցյալում է, քանի որ «ՌԲ Լայպցիգը» եւ ես զարգացման մեջ նույն տեղում չենք մնացել»,- ասել է Վերները տեղափոխությունից հետո։

2020 թվականին «Չելսին» Վերների համար վճարել էր 53 միլիոն եվրո։ Անգլիական ակումբում Վերները մասնակցել է 89 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս