00:43  ,  7 օգոստոսի, 2022

«Ինտերը» պարտվեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Պեսկարայում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Վիլյառեալի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:4 հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 54-րդ րոպեին։

«Ինտերն» Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի 13-ին կհյուրընկալվի «Լեչեին»։

Ընկերական հանդիպում

«Ինտեր» - «Վիլյառեալ»՝ 2:4

Ռոմելու Լուկակու, 36, Դանիլո Դամբրոզիո, 66  - Ալֆոնսո Պեդրասա, 29, 48, Ֆրանսիս Կոկլեն, 43, Նիկոլաս Ջեքսոն,  81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում