23:40  ,  5 օգոստոսի, 2022

Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպանը միացավ «Վեստ Հեմին»

Լոնդոնի «Վեստ Հեմը» «Բարնլիից» գնել է Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Մաքսվել Կորնեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 17,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի անցած առաջնությունում Մաքսվել Կորնեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում