Լոնդոնի «Չելսին» բանակցում է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, որը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխությունից հետո մտածում է կատալոնական ակումբից հեռանալու մասին, հաղորդում է ESPN-ը։
«Չելսին» պաշտոնապես դեռ չի դիմել «Բարսելոնային»։
Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022թ․ հունվարին Լոնդոնի «Արսենալից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում