00:43  ,  4 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Փյունիկը» պարտվեց «Ցրվենա Զվեզդային»՝ 0:5

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հյուրընկալվեց «Ցրվենա Զվեզդային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:5 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գանան ներկայացնող հարձակվող Օսման Բուկարին, աչքի ընկան նաեւ զամբիացի կիսապաշտպան Քինգզ Կանգվան եւ սերբ կիսապաշտպան Ստեֆան Միտրովիչը։ Բուկարիի մեկ գոլն էլ մրցավարը չգրանցեց VAR-ի կիրառումից հետո։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 9-ին։

Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։ 

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» զույգի պարտվողը կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ»՝ 5:0

Օսման Բուկարի, 29, 44, 70, Քինգզ Կանգվա, 33, Ստեֆան Միտրովիչ, 77

Հեռացում՝ Միլան Ռոդիչ («Ցրվենա Զվեզդա»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով