15:42  ,  3 օգոստոսի, 2022

Տեն Հագը քննադատել է հանդիպման ավարտից շուտ ստադիոնից հեռացած ֆուտբոլիստներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը քննադատել է ֆուտբոլիստներին, որոնք իսպանական «Ռայո Վալիեկանոյի» հետ ընկերական հանդիպման ավարտից շուտ հեռացել էին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից։

Ֆուտբոլիստների թվում էր եղել նաեւ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը մասնակցել էր առաջին խաղակեսին, իսկ հանդիպման ավարտից 8 րոպե առաջ նրան նկատել էին ստադիոնից հեռանալիս։

«Շատ խաղացողներ էին հեռացել խաղի ավարտից շուտ։ Ես դեմ եմ դրան։ Դա անընդունելի է։ Մենք թիմ ենք, միասնական ամբողջություն, եւ յուրաքանչյուրը պետք է մնա մինչեւ ավարտը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Metro-ն։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռայո Վալիեկանո» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English