16:12  ,  30 հուլիսի, 2022

Հայաստանի թիմը պարտվեց Անդորրային

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարի  5-8-րդ տեղերի համար պայքարում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 57:69 հաշվով։

Խմբային փուլում Հայաստանի թիմը տարել էր 1 հաղթանակ, կրել 3 պարտություն եւ չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում