21:01  ,  29 հուլիսի, 2022

«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը՝ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Կրասնոդարը» Եկատերինբուրգում հյուրընկալվեց «Ուրալին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Կրասնոդարից» դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։

«Կրասնոդարը» 4 միավորով 7-րդն է, «Ուրալը» 3 պարտությունից հետո վերջինն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 1:3

Ալեքսեյ Կաշտանով, 90 - Սերգեյ Բորոդին, 27, Էդուարդ Սպերցյան, 60, 11մ, 74, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում