11:42  ,  24 հուլիսի, 2022

Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել «Աթլետիկո»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», որը նոր մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է մեկ տարվա վարձակալությամբ բաց թողնել Ռոնալդուին, եթե նա երկարաձգի պայմանագիրը մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Ռոնալդուն 2021-ին է Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։

Ռոնալդուն դեռ չի միացել հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին եւ մարզվում է Պորտուգալիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English