Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մալթայում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Առաջին խաղում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը հանդիպեց Ջիբրալթարի հավաքականի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ 100: 63 հաշվով:
Ջիբրալթարի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող, ամերիկացի Քրիս Ջոնսը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հունիսի 30-ին, Երևանի ժամանակով 18:15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Սան Մարինոյի թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի