Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն եվրո է առաջարկել Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսի» եւ Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի համար, հաղորդում է TyC Sports-ը։
24-ամյա ֆուտբոլիստին իր ղեկավարած թիմում է ցանկանում տեսնել մանչեսթերյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որի ղեկավարությամբ Լիսանդրո Մարտինեսը խաղացել է ամստերդամյան թիմում։ Ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո է առաջարկել նաեւ Լոնդոնի «Արսենալը»։
«Այաքսը» Լիսանդրո Մարտինեսը տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Լիսանդրո Մարտինեսն «Այաքսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում